Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը 200 տարեկան է

17:42 • 29.01.13

Անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հրապարակման օրվանից անցել է 200 տարի, հայտնում է euromag.ru-ն։


Հեղինակը ստացել է իր գրքի առաջին տպագիր օրինակը 1813թ. հունվարի 29-ին։ Վեպը տաքարյուն Էլիզաբեթ Բենեթի և սառնարյուն պարոն Դարսիի սիրո պատմության մասին է։ Այն պարբերաբար զբաղեցնում է Բրիտանիայի ամենասիրված գրքերի վերին հորիզոնականները։

 

«Հպարտություն և նախապաշարմունք»-ը, շատերի կարծիքով, բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն սիրային վեպերից է։ Այն բազմաթիվ անգամներ էկրանավորվել է։ Լավագույն էկրանավորումը համարվում են 1995 թ.-ին նկարահանված սերիալը՝ պարոն Դարսիի դերում Քոլին Ֆյորթի, և 2005-ին նկարահանված ֆիլմը՝ Էլիզաբեթ Բենեթի դերում Կիրա Նայթլիի դերակատարմամբ։