Թաիլանդում պահանջել են երկիրն ազատել «ռուսական մաֆիայից»

01:04 • 29.01.13

Թաիլանդի Բանգ Թաո կղզում այդ երկրում ռուսական բիզնեսի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Phuket News-ը:

 

Տեղացի ձեռնարկատերերը կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով երկիրը մաքրել «ռուսական մաֆիայից»: Նրանք հայտնել են, որ սիրով կընդունեն ռուսաստանցի զբոսաշրջիկներին, բայց ոչ գործարարներին:

 

Ցուցարարները հարձակվել են մի շարք ռուսական հիմնարկների գրասենյակների և ռուսական ռեստորանների վրա:

 

Դժգոհ ցուցարարները նաև իրենց նամակն են հղել իշխանություններին: