«Սենդի» փոթորկից տուժածները կստանան ավելի քան 50 մլրդ դոլար.ԱՄՆ Սենատը հաստատել է համապատասխան որոշումը

10:31 • 29.01.13

Միացյալ Նահանգներին ամիսներ առաջ պատուհասած «Սենդի» փոթորկից տուժածները կստանան ավելի քան 50 մլրդ դոլար. համապատասխան որոշումը հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից և ուղարկվել երկրի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը, հայտնում է Взгляд-ը։

 

Տարերքը պատուհասել էր երկրին նախորդ տարվա հոկտեմբերին, որի հետևանքով զոհվել է 125 մարդ, ոչնչացվել հազարավոր տներ։

 

Փաստաթուղթը հաստատվել է՝ չնայած հանրապետական սենատորների բողոքին, ովքեր մտավախություն ունեն, որ նման ծախսը կվատթարացնի բյուջեի դեֆիցիտը, փոխանցում է BBC-ն։