Թույլ մի տվեք, որ «եվրոռեմոնտ» անեն Գանձասարը… հիմա ՍՏՈՐագրաՀԱՎԱՔԸ, որ ի՞նչ... Վահրամ Թաթիկյան
Հայերենը աչալուրջ, քննող լեզու է, ամեն բառը, եթե խորությամբ քննես, կաշխատես հենց այնպես չօգտագործել։ Սա արվեստաբան, երաժիշտ Վահրամ Թաթիկյանի ստուգաբանական բառարանի էջերից է:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրառել է. «Այ, հենց նոր ինձ զանգեցին հերթական ՍՏՈՐագրաՀԱՎԱՔԻ համար, հրաժարվեցի առնչվել, կարծում եմ գրության ձևից հասկացաք ։ Դե՛ն նետեք այդ անպտուղ բառը, մի՛ շատացրեք դարակներում կամ աղբազամբյուղներում կիտված թղթերը, որոնք արտադրելու համար անտառներ են հատվել։ Կոնկրետ բան դուրդ չի՞ գալիս՝ գործողությամբ խանգարիր։ Թույլ մի՛ տուր, որ այս դեպքում` «եվրոռեմոնտ» անեն Գանձասարի պարիսպը, թե չէ սպասել ես, որ այն ավարտեն ու հիմա ՍՏՈՐագրաՀԱՎԱՔ, որ ի՞նչ...»:
Հիշեցնենք, որ Գանձասար վանական համալիրի պարսպի վերականգնման համար սրբատաշ քարե սալիկ էր օգտագործվել, որը խաթարել էր համալիրի տեսքը։ Նշենք նաև, որ պարսպի վերանորոգումը հովանավորել էր բարերար Լևոն Հայրապետյանը։










