Ուկրաինայի սահմանապահներն առգրավել են Պիկասոյի աշխատանքներից մեկի բնօրինակը
Պարզվել է, որ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին առգրավված Պաբլո Պիկասոյի՝ «Կինը մանյակով» փորագրանկարը, հանդիսանում հայտնի աշխատանքի բնօրինակը: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Արվեստագիտական փորձաքննությունը պարզել է, որ նկարի վրայի ստորագրությունը պատկանում է Պիկասոյին: Այն 1962 թվականին առկա 50 օրինակներից 30-րդն է: Աշխատանքի ինքնությունը հավաստում է նաև Ցյուրիխում կայացած ART-AUCTION գեղանկարչական աճուրդի հավաստագիրը: Ստեղծագործության գինը չի նշվում:
Պիկասոյի աշխատանքը Վոլինսկի շրջանում առգրավվել էին ուկրաինացի սահմանապահները: УНИАН գործակալությունը նշում է , որ այն Լեհաստանից փորձում էր դուրս բերել Ուկրաինայի քաղաքացին:
ՈւԱԾ-ն տեղեկացնում է, որ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «գեղարվեստական արժեք ունեցող նկարների մաքսանենգության» գործով:










