Ադրիատիկ ծովում՝ Իտալիայի ափերի մոտ, ԱՄՆ օդուժին պատկանող F-16 կործանիչ է անհետացել
ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներն Ադրիատիկ ծովում փնտրում են ամերիկյան F-16 կործանիչն այն բանից հետո, երբ ծովի վրայով թռչելիս նրա հետ կապն ընդհատվել է։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ենթադրվում է, որ այն կործանվել է ուսումնական թռիչքի ընթացքում։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Իտալիայի առափնյա անվտանգությանը պատկանող նավակները, ինչպես նաև Իտալիայի օդուժին պատկանող ուղղաթիռները։
Առափնյա անվտանգությունը նաև օգնություն է խնդրել 3 նավերից, որոնք գտնվել են այդ շրջանում։
Իտալական LaPresse գործակալությունը հաղորդում է, որ անհետացումից առաջ F-16-ը տագնապի ազդանշան է տվել։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ երեք այլ F-16 ինքնաթիռներ, որոնք նույն առաքելությանն են մասնակցել, անվտանգ վերադարձել են բազա։
Հայտնի է, որ եղանակային պայմանները թռիչքի ընթացքում բարդ են եղել։
«Տեսանելիությունը վատն է եղել, քանի որ դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ թաց ձյուն է տեղացել»,-ասել է Իտալիայի առափնյա անվտանգության հրամանատար Կոզիմո Նիկաստրոն։










