Այսօր լրանում է Լեոնիդ Գայդայի ծննդյան 90-ամյակը (լուսանկարներ)
Հայտնի ռեժիսոր Լեոնիդ Գայդայն այսօր կնշեր իր ծննդյան 90-ամյակը, գրում է РИА Новости-ն։
Խորհրդային կատակերգություններ ստեղծողի համար կինեմատոգրաֆը լուրջ աշխատանք էր և մեծ պատասխանատվություն. ռեժիսորը միշտ ստույգ գիտեր, թե ինչ է ուզում տեսնել էկրանին, ով է իր հանդիսատեսը և ինչ է կատակերգությունը՝ «ըստ Գայդայի»։
Տարբեր տարիքի մարդիկ մինչ այժմ իրենց սիրելի ֆիլմն են նշում «Ադամանդե ձեռքը», «Կովկասի գերուհին», «Օպերացիա Ի» և «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», որոնք անպատճառ գերազանցում են հեռուստատեսային վարկանիշերը։
Լեոնիդ Գայդայը մահացել է 1993 թ.-ի նոյեմբերի 19-ին։










