Մոսկվայում կցուցադրվեն Մերիլին Մոնրոյի և Մայքլ Ջեքսոնի սառցե արձանները
Մոսկվայի Սոկոլնիկի մշակույթի և հանգստի զբոսայգում հունվարի 31-ին կբացվի «Աստղերը սառցից» ցուցահանդեսը, հայտնում է Культура հեռուստաալիքը:
Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի ընդհանուր առմամբ 10 աստղի սառցե արձան, այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի, Ֆրեդի Մերկուրիի, Մայքլ Ջեքսոնի, Օզի Օսբորնի, Բրիթնի Սփիրսի և այլոց, որոնց անունները գաղտնի են պահվում:
Միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ բոլոր արձանները ստեղծվել են 3D տեխնոլոգիաների միջոցով: Մարդիկ հնարավորություն կունենան գրկել իրենց սիրելի «աստղերին»:










