Մեկ նկար՝ հազարավոր բառերի փոխարեն. իսպանացի նկարչի գերիրական պատկերները (լուսանկարներ)
Երբեմն նկարը կարող է շատ ավելին ասել, քան հազարավոր բառեր, և երիտասարդ իսպանացի նկարիչ Ռուբեն Բելոսո Ադորնայի աշխատանքները հենց այդ դասին են պատկանում, գրում է The Business Insider-ը։
Այս յուրահատուկ աշխատանքների հեղինակը ծնվել է Իսպանիայի Սևիլիա քաղաքում և ստացել նկարչի մասնագիտական կրթություն։ Այժմ նա ստեղծագործում է հիպերռեալիզմ անունով հայտնի նկարչական ուղղությամբ և այնպիսի գերիրական պատկերներ է ստեղծում, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել սովորական լուսանկարից։
Ստորև ներկայացնում ենք երիտասարդի աշխատանքներից մի քանի նմուշ, որոնցում ներկայացված են թե՛ իրական մարդիկ, թե՛ մտացածին կերպարներ։










