Վարձույթում կհայտնվի Էնջելա Դևիսի մասին ֆիլմը
ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջին սևամորթ կնոջ՝ Շիրլի Չիսհոլմի մասին «Chrishol '72 Unbought & Unbossed» վավերագրական ֆիլմ նկարահանած Շոլա Լինչը ոգևորվել է մեկ այլ ոչ պակաս կարևոր քաղաքական գործչի կենսագրությունից՝ աֆրոամերիկացի Էնջելա Դևիսի, հայտնում է buro247.ru-ը։
Նրա Free Angela Davis and All Political Prisoners ֆիլմն արդեն ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ և կհայտնվի վարձույթում։
Ֆիլմում ռեժիսորը դեպքերի ժամանակագրությունը սկսում է Էնջելայի քոլեջն ավարտելուց հետո։ Հենց այդ ժամանակ Դևիսը ծանոթանում է նեոմարքսիստների աշխատանքների հետ և որոշում, որ իր կոչումը՝ մանկավարժությունը, սոցիոլոգիան հեղափոխական գաղափարների հետ միավորելն ու կալանավորների իրավունքների համար պայքարելն է։
Ֆիլմի եզրափակիչ մասն է դառնում այն, որ Դևիսը գլխավորում է Հետախուզական դաշնային բյուրոյի «Ամենափնտրվող 10 հանցագործների» ցուցակը։










