Ավստրիական թանգարաններից մեկը նուդիստների համար հատուկ էքսկուրսիաներ կանցկացնի
Լեոպոլդի վիեննական թանգարանը «Տղամարդկային մերկություն» ցուցահանդեսով նուդիստների համար հատուկ էքկուրսիա կանցկացի: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Reuters-ին, ով մեջբերում է թանգարանի ներկայացուցիչներին:
Շրջագայությունները կկատարվեն երեկոյան ժամերին՝ թատրոնի փակվելուց հետո, և դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սակայն թանգարանում ընդգծել են, որ ցանկալի կլինի, որ բոլորն ամբողջովին մերկանան: Նման միջացոռում անցկացնելու միտքն առաջարկել էր գերմանիայի նուդիստների միությունը:
Ցուցահանդեսը, որը բացվել է 2012 թվականի հոկտեմբերին, հետազոտում է արվեստի պատմության մեջ առկա մերկ տղամարդկանց ավանդական նկարները: Ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի աշխատանքներ, որոնք ստեղծվել են վերջին 200 տարիների ընթացքում: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հետևել մերկ տղամարդկանց պատկերելու օրենքների փոփոխություններին: Թանգարանում ցուցադրվում են մոտ 300 աշխատանքներ, որոնց թվում են Էգոնա Շիլեի ինքնանկարը և ֆրանսիական Pierre & Gilles դուետի
Լեոպոլդի թանգարանը առաջինն է, որ նման զանգվածային փորձ է կիրառել: Ցուցադրությունը մի շարք քննադատությունների առիթ է դարձել, սակայն արդյունքում 2012 թվականին մեծացել է երիտասարդ այցելուների քանակը:










