Լեհուհին համակարգչի անսարք մասերը վերածում է արվեստի հիանալի գործերի (լուսանկարներ)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի բնակչուհի Աննա Դաբրովսկան արվեստի սթիմպանկ և կիբերպանկ ուղղությունների մեծ սիրահար է, ինչը, անշուշտ, արտահայտվում է նրա ստեղծագործություններում։
Ինչպես նշում է Oddity Central-ը, Դաբրովսկան բավական հետաքրքիր ու յուրահատուկ կոլաժներ է ստեղծում՝ օգտագործելով համակարգչի անսարք մասեր ու սատկած միջատներ։ Ամենօրյա օգտագործման ցանկացած իր այս տաղանդավոր կնոջ ձեռքերում հեշտությամբ վերածվում է արվեստի գեղեցիկ գործի։
«Ինձ անչափ դուր է գալիս այս աշխատանքը։ Այն ավելին է, քան պարզապես հոբբի և օգնում է ինձ մոռանալ հոգսերիս մասին»,- նշել է Դաբրովսկան։










