Նյու-Յորքում վաճառվել է Բոտիչելլիի վրձնին պատկանող «Ռոկֆելլերի տիրամայրը» կտավը
Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտտիչելլի վրձնին պատկանող «Աստվածամայրը նորածին Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» կտավը Նյու-Յորքի «Քրիստիս» աճուրդային տանը վաճառվել է 10.4 միլիոն դոլարով: Ըստ նախնական կանխատեսումների` նկարի գինը պետք է կազմեր 5-7 միլիոն դոլար: Նկարը մոտ 50 տարի պահվել է ամերիկյան մագնատ Ջոն Ռոքֆելլերի տանը, որի արդյունքում ստացել է «Ռոկֆելլերի տիրամայր» անունը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բոտիչելիի «Աստվածամայրը» վաճառվել էր «Վերածննդի» աճուրդին, որը անց էր կացվում «Քրիստիս»-ի կողմից կազմակերպվող Հին արվեստի շրջանակներում: Այս աճուրդի ամենաթանկ արվեստի գործ է հանդիսացել Ֆրա Բարտոլոմեոյի վրձնին պատկանող «Նորածնով մադոննա» նկարը: Այն վաճառվել է մոտ 13 միլիոն դոլարով:
Հավաքածուներ հավաքողների ուշադրության կենտրոնում է հայտնվել Շիպիոնե Պուլցոնեի «Զրահներով Յակոպո Բոնկոմպանի պատկերը» աշխատանքը: Այն վաճառվել է 7.6 միլիոն դոլարով: Աճուրդում վաճառվել են նաև Անյոլո Բրոնզինոյի, Լուկաս Կրանահ-կրտսերի և Վերածննդի ժամանակաշրջանի ուրիշ հայտնի նկարիչների աշխատանքներ: Աճուրդն ապահովել է 42.6 միլիոն եկամուտ:










