Սևրում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կկառուցվի (լուսանկարներ)
Sevres2015.org կայքի տեղեկություններով՝ Ֆրանսիայի հայկական համայնքը ծրագրում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր կառուցել Սևրում:
Հուշահամալիրը կանգնեցվելու է Փարիզի Սևր արվարձանի Մխիթարյանների միաբանության Սամվել-Մուրադ վարժարանի շինությունների տարածքում: Նշվում է, որ սա այն վայրն է, որտեղ 1920-ին Օսմանյան կայսրությունը խաղաղություն կնքեց դաշնակից երկրների հետ՝ Առաջին Աշխարհամարտից հետո:
Նախագիծն իրականացնելու է Փարիզի Sevres 2015 ընկերակցությունը, նախագիծը ներառելու է թանգարան և ուսումնասիրությունների ու դասախոսությունների կենտրոն: Նախագծի կայքը հրապարակել է 3D պատկերները:
Նախագծի առիթով ընկերակցության նախագահ Ժիրայր Կերկերյանն ասել է. «Մեր նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ ձևով հաստատել հայերի ներկայությունն ու փորձառությունը Սևրում»:
Հուշահամալիրը կբացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին՝ 2015-ին:










