Իտալացի նկարիչ Պոմպեո Ջիրոլամո Բատոնիի «Սյուզաննան և ծերունիները» կտավը վաճառվել է 11.4 մլն դոլարով

11:24 • 01.02.13

Նյու Յորքում՝ Sotheby's աճուրդի տանը, վաճառվել է իտալացի նկարիչ Պոմպեո Ջիրոլամո Բատոնիի «Սյուզաննան և ծերունիները» կտավը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Անհայտ գնորդը վարպետի աշխատանքի համար վճարել է 11.4 մլն դոլար, ինչը ռեկորդային է դարձել նկարչի՝ երբևէ վաճառված կտավի համար։ «Այս նկարի համար ակնկալվում էր ստանալ 6-9 մլն դոլար»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը։


Նա հավելել է նաև, որ կտավն արվել է 1751թ. Էռնստ Գվիդո ֆոն Հարախ կոմսի համար, ով այն ժամանակների ամենահեղինակավոր հավաքորդներից է եղել։