Բեյոնսեն խոստովանել է, որ ԱՄՆ հիմնը ֆոնոգրամայով է երգել
Երգչուհի Բեյոնսեն խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ ազգային հիմնը երգել է ֆոնոգրամայով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով CNN-ին։
Այդ մասին նա խոստովանել է «Սուպեր Բոուլ»-ում կայանալիք ելույթին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսը սկսվել է Բեյոնսեի՝ Ամերիկայի հիմնի ակապելա կատարմամբ։ Այնուհետև նա պատմել է, որ ֆոնոգրամայից է օգտվել, քանի որ ժամանակ չի ունեցել փորձել ԱՄՆ Ծովային հետևազորի նվագախմբի հետ։ Երգչուհին խոստովանել է, որ վախեցել է ռիսկի դիմել, և ցանկացել է, որպեսզի նախագահը և երկիրը հպարտություն զգան։
Միևնույն ժամանակ Բեյոնսեն ափսոսանք չի հայտնել իր որոշման համար և ասել է, թե հպարտանում է իր ելույթով։ Նա նշել է նաև, որ ֆոնոգրամայով երգելը տարածված պրակտիկա է երաժշտության ոլորտում։










