Դենիել Քրեյգը հոնորարի բարձրացում է ցանկանում «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակության համար
«007. կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմի հաջողությունը (հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարը) ստիպել է դերասան Դենիել Քրեյգին կամ նրա գործակալներին վերանայել դերասանի վարձատրման պայմանները, հայտնում է filmpro.ru-ն։
Սրա հետ կապված վտանգի տակ է հայտնվել Դենիել Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը, որտեղ Քրեյգը պետք է կրկին խաղա լրագրող Բլումքվիստի դերը։
Հավանականություն կա, որ ֆիլմի երկրպագուները երկրորդ մասում կարող են չտեսնել Դենիել Քրեյգին կամ տեսնել հերոսին մեկ այլ դերասանի կատարմամբ։ Քրեյգի գործակալները (կամ հենց դերասանը) կարծում են, որ Բոնդի դերը բավական բարձրացրել է Քրեյգի կարգավիճակը և հանդիսատեսի հետաքրքրությունը նրա նկատմամբ թույլ է տալիս պրոդյուսերներից պահանջել ավելի շատ հոնորար։
Խնդիրն այն է, որ այդ որոշումները չեն համընկնում Sony ընկերության պլանների հետ, որը, ընդհակառակը, պատրաստվում էր նվազեցնել երկրորդ ֆիլմի բյուջեն։ Ինչպես նշում են ընկերության աղբյուրները, եթե Քրեյգի հոնորարի հարցը չստացվի լուծել, ապա պրոդյուսերները պատրաստ են «հեռացնել» նրան նոր ֆիլմից։ Բանակցությունները դեռ նոր են սկսվել, սակայն դերասանը շատ է ցանկանում վերադառնալ Բլումքվիստի դերին։










