Իսպանիայում հայտնաբերվել է Գոյայի աշխատանքների բացառիկ հավաքածու

15:05 • 01.02.13

Բարսելոնայի համալսարանի փորձագետ Ռոսա Բիվեսը հայտարարել է աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Գոյայի մինչ այժմ անհայտ աշխատանքների հավաքածուի հայտնաբերման մասին, տեղեկացնում է Euromag-ը։

  

Խոսքը «Դիսպարատես» շարքից գրավյուրների մասին է, որոնք ստեղծվել են 1816-1820 թթ. ընթացքում։ Աշխատանքները հայտնաբերվել են Վիլանովա ի լա Ժելտրու բնակավայրում և այսքան ժամանակ պահվել են կատալոնացի պոետ Մանուել Կաբանիսի ընտանիքում։

 

Գրավյուրները պահվել են ընտանեկան գրադարանում՝ շրջանակների մեջ դրված։ Բիվեսը նշել է, որ հայտնաբերված նմուշները լավ որակի են և որ դրանք արվել են Գոյայի՝ Ֆրանսիա ինքնակամ արտաքսումից որոշ ժամանակ առաջ։

 

«Սա շատ արժեքավոր հայտնագործություն է, որը ոչ միայն կլրացնի հանրահայտ իսպանացի նկարչի կատալոգը, այլ նաև կհարստացնի մեր մշակութային ժառանգությունը»,-հավելել է Բիվեսը։