Փարիզի Աստվածամոր տաճարը նոր զանգեր է նվեր ստացել (լուսանկարներ)
Նորմանդիայից Ֆրանսիայի մայրաքաղաք են տեղափոխվել Փարիզի Աստվածամոր տաճարի նոր զանգերը, հայտնում է Вести-ն։
Նվերը հոբելյանական է. այս տարի լրանում է տաճարի 850-ամյակը։ Զանգերը բերվել են հատուկ ավտոգնացքով, նրանց ընդհանուր քաշը 23 տոննա է։
Զանգերը որոշվել է փոխել, քանի որ այս երկար ժամանակաշրջանում դրանք կորցրել են ոչ միայն գրավիչ տեսքը, այլև հնչեղությունը։ Փոխարինող զանգերը պատրաստվել են ժամանակակից տեխնոլոգիաների և հնագույն մեթոդների համադրությամբ։
Յուրաքանչյուր զանգ ունի իր անվանումը։ Դրանք կտեղադրվեն մինչև փետրվարի 25-ը։










