Երբ արդյունքը գերազանցում է սպասելիքները. բրիտանացու մատիտով արված դիմանկարները դժվար է տարբերել լուսանկարներից

17:31 • 01.02.13

Բրիտանացի տաղանդավոր նկարիչ Քելվին Օկաֆորը, օգտագործելով միայն սև մատիտ և թուղթ, կարողանում է ստանալ հայտնի մարդկանց այնպիսի ճշգրիտ դիմանկարներ, որոնց նայելիս թվում է, թե դրանք պարզապես որակյալ սև ու սպիտակ լուսանկարներ են։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ստորև ներկայացված ստեղծագործությունները կարելի է համարձակ համեմատել աշխարհի ամենատաղանդավոր լուսանկարիչների աշխատանքների հետ։

 

Բրիտանացու դիմանկարները վաճառվում են 1.300-ից մինչև 16 հազար դոլար գնով։ Սովորաբար 1 դիմանկարն ավարտին հասցնելու համար հեղինակից պահանջվում է 80-100 ժամվա քրտնաջան աշխատանք, սակայն բոլոր դեպքերում արդյունքը գերազանցում է սպասելիքները։

 

Ստորև ներկայացված ֆոտոշարքում պատկերված են Մայր Թերեզան, Բեյոնսեն, Զոյի Սալդանան, Հորդանանի միապետ Հուսեյնը, Լորեն Հիլը։