Մահացել է «Երեք հրացանակիրների» դերասան Վլադիմիր Բալոնը
Կյանքից հեռացել է «Դարտանյան և երեք հրացանակիրներ» ֆիլմի դերասան Վլադիմիր Բալոնը, հաղորդում է Life News Online-ը:
Դերասանի հոբելյանին հաշված օրեր էր մնացել` փետրվարի 23-ին նա 75 տարեկան կդառնար:
Վերջին տարիներին Բալոնը ծանր հիվանդ էր: Բժիշկները նրա մոտ թոքերի քաղցկեղ էին հայտնաբերել:
Դերասանը մինչև վերջ պայքարել հիվանդության դեմ։ Նրան բուժելու համար մարտնչում էին Մոսկվայի լավագույն բժիշկները:
Վլադիմիր Բալոնը հայտնի է դարձել «Երեք հրացանակիրներ», ինչպես նաև «Առա՛ջ, գարդեմարիններ» և «Տուրեցկու քայլերգ» ֆիլմերում խաղացած իր դերերով: Նա նաև բազմաթիվ ֆիլմերում է ներգրավված եղել որպես կասկադյորական հնարքների ռեժիսոր:










