Բոլիվիայում բացվել է Աստվածամոր հսկայական արձանը
Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրենում տեղադրվել է Աստվածամոր արձանը։ Այն հսկայական չափերի է. բարձրությունը 45 մետր է, ինչը 6 մետրով բարձր է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի հայտնի արձանից։ Իսկ ներսում... եկեղեցի է, հայտնում է Вести-ն։
Բացման արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Էվո Մորալեսը։ Տեղի իշխանությունները հույս ունեն, որ արձանը կդառնա Բոլիվիայի նոր խորհրդանիշը և կգրավի զբոսաշրջիկներին։










