«Քաղցր» արվեստ. գեղեցիկ պատկերներ՝ տաք կարամելով (տեսանյութեր)

13:22 • 02.02.13

Չինաստանի Սիչուան նահանգում դեռևս Մին կայսերական տոհմի ժամանակներից ձևավորվել է արվեստի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև «քաղցր» ուղղություն՝ գեղեցիկ պատկերներ ստեղծել տաք կարամելով։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, հնագույն այս ավանդույթը թեև ներկայում այդքան էլ լայն տարածում չունի, սակայն այս նահանգում դեռևս կան մարդիկ, ովքեր շարունակում են իրենց վարպետությամբ զարմացնել զբոսաշրջիկներին։

 

Նման տարբերակով ստեղծագործելը բավական բարդ է, քանի որ տաք կարամելը շատ արագ է սառչում, ուստի նկարիչը պետք է այնքան արագ ու ճարպիկ աշխատի, որպեսզի կարամելը նախքան սառչելը ստանա անհրաժեշտ ձևը։


Այժմ կարամելով նկարելու գեղեցիկ ավանդույթը ներառվել է Չինաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։