ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին է արժանացել Բեն Աֆլեքի «Արգո»-ն

13:52 • 03.02.13

Լոս-Անջելեսում ԱՄՆ ռեժիսորների գիլդիան հայտարարել է իր մրցանակաբաշխության հաղթողների անունները։
65-րդ մրցանակաբաշխությունը կայացել է «Դոլբի» թատրոնում. տեղեկացնում է Голос России-ն։


Բեն Աֆլեքի` Իրանում ամերիկացի գերիների մասին «Օպերացիա Արգո» (Արգո)  ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակին։


Վերլուծաբանների խոսքերով՝ հաղթարշավից հետո, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», «Ամերիկացի կինոքննադատների մրցանակ» և այլ պարգևներ նվաճելուց հետո Աֆլեքի ֆիլմը համարվում է «Օսկար»-ի ամենահավանական թեկնածուներից մեկը։


Կոմեդիա-սերիալ անվանակարգում լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Աղջիկներ» (Girls) ֆիլմի ռեժիսոր Լենա Դանհեմը։


Հեռուստա կամ մինի-սերիալի լավագույն ռեժիսոր է դարձել Ջեյ Ռոուչը՝ «Խաղը փոխվել է» ֆիլմի համար։


Ռայան Ջոնսոնը մրցանակ է ստացել որպես լավագույն դրամատիկ սերիալի ռեժիսոր։ «Օսկար» մրցանակաբաշխության քվեարկությունը կմեկնարկի փետրվարի 8-ին, իսկ հաղթողները կհայտարարվեն փետրվարի 28-ին՝ 85-րդ մրցանակաբաշխության ընթացքում։