Սուրեն Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեպտոնի հայտարարած միանգամից երկու մրցույթի
Հայ հանրությանը «Հայ Սուպերսթար» նախագծից հայտնի Սուրեն Առուստամյանը մասնակցում է Play Crossroads 2013 մրցույթ-փառատոնին, որի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Նյու Յորքում կայանալիք Crossroads Guitar Festival-ին և միևնույն բեմից հանդես գալ այնպիսի լեգենդար երաժիշտների հետ, ինչպիսիք են Eric Clapton, BB King, John Mayer, Jonny Lang, Buddy Guy և այլոք:
Թեև մրցույթի մեկնարկը տրվել է հունվարի 7-ից, սակայն Սուրեն Առուստամյանը դրա մասին տեղեկացել է միայն օրեր առաջ և իր երգը համապատասխան կայքում գրանցել միայն հունվարի 29-ին: Այս մասին նա այսօր ասաց Tert.am-ի հետ զրույցում:
«Ընդամենը երկու օրում հայտնվել եմ լավագույն 50-ի շարքում, իսկ ժյուրին իր ընտրությունը կատարելու է լավագույն 100-ից: Այստեղ շատ բան կախված է հենց ժյուրիից և էական է, թե որ կատարողին նրանք կհավանեն ավելի շատ»,-ասաց նա:
Աշխարհի ամենահեղինակավոր միջազգային փառատոնին մասնակցելու համար հայտարարված մրցույթը տեղի կունենա ապրիլի 12-13-ը Նյու-Յորքում: Ժյուրին մոտ 2000 մասնակիցներիվ կընտրի միակ հաղթողին՝ հայտնված Top 100-ում: Հաշվի է առնվելու նաև բարձր Buzz Rating-ը: Այն ներառում է առավելագույն ակտիվություն ինտերնետում: Հաշվարկը կատարվում է` plays-ի քանակով (լսել երաժշտությունը), աջակցություն հայտնելու (Add your support) հաճախականության և քանակի միջոցով, ինչպես նաև մեկնաբանությունների (Comment) և տարածման (Share) միջոցով: Շատ կարևոր է նաև մասնակցի՝ տվյալ դեպքում Սուրեն Առուստամյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի Like-երի քանակը:
Սուրենը նշեց, որ առաջիկայում մրցույթի կայքում կտեղեդրի ևս մի քանի ձայնագրություններ:
Նշենք, որ նա մասնակցում է Էրիկ Քլեփթոնի ևս մեկ՝ աշխարհի բոլոր կիթարահարների միջև հայտարարված մրցույթին: Այն նվիրված է Քլեփթոնի «Cocaine» երգի 35 ամյակին:
Մասնակիցները մրցույթին պետք է ներկայացնեն այդ երգի իրենց տարբերակը: Մրցույթում հաղթող են ճանաչվելու երկու մասնակիցներ, որոնցից մեկին կընտրի Universal Music Enterprises ընկերությունը, իսկ մյուսը առավելագույն ձայն հավաքած մասնակիցը կլինի:՝ :
Այս պահին Սուրեն Առուստամյանը ավելի քան 3000 ձայնով առաջ է անցել բոլոր մասնակիցներից: Մինչև քվեարկության ավարտը նրան հաջողվեց պահպանել առաջատարի դիրքը:
Նշենք, որ այս մրցույթի արդյուքներն էլ կամփոփվեն փետրվարի 6-ին: Tert.am-ի հետ զրույցում Սուրեն Առուստամյանը նշեց, որ իր համար շատ կարևոր է այս մրցույթներում հաղթելը մի պարզ պատճառով. կկատարվի իր երազանքը:
Էրիք Քլեփթոնի հետ միևնույն բեմում հանդես գալը շատ մեծ բան է նշանակում ինձ համար: Դա երազանք է, որը կարող է իրականանալ հենց այս մրցույթների շնորհիվ:
Սուրեն Առուստամյանի օգտին կարելի է քվեարկել այստեղ:










