Բրիտանական հետախուզությունն Ագաթա Քրիստիին կասկածել է իր գաղտնի տվյալներին ծանոթ լինելու համար

15:34 • 04.02.13

Բրիտանական հակահետախուզությունը մտավախություն է ունեցել, որ բրիտանացի գրող Ագաթա Քրիստին իր աղբյուրներն ունի Բլեթչլի պարկում, որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին տեղակայված է եղել երկրի գլխավոր գաղտնագրման բաժանմունքը, գրում է Газета-ն` վկայակոչելով The Guardian-ին:

 

MI5-ի՝ բրիտանական հետախուզության կասկածները, թե Քրիստիի վեպերի հիմքում տեղեկատվական արտահոսքն է, 2 պատճառ ունի. պարզվել է, որ գրողը մտերիմ է եղել ծառայության առաջատար գաղտնագրողներից մեկի՝ Դիլի Նոքսի հետ: Իսկ նրա 1941-ի «Ն, թե՞ Մ» լրտեսական վեպում կա Նոքսին հիշեցնող մայոր Բլեթչլիի կերպարը:

 

Քրիստիի տրամադրության տակ հայտնված տեղեկությունները մեծ ռազմավարական նշանակություն են ունեցել, սակայն MI5-ը չի կապվել գրողի հետ՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար:


Սակայն որոշվել է դա անել նրբանկատորեն: Գաղտնավորողը վիպասանին հրավիրել է իր տուն և թխվածք հյուրասիրելով հարցրել՝ ինչո՞ւ է հերոսի անունը մայոր Բլեթչլի:


«Բլե՞թչլի: Թանկագինս, մի անգամ Օքսֆորդից Լոնդոն ճանապարհին իմ գնացքը մնացել էր Բլեչլիում (դա նաև քաղաք է Բուքինգեմշիրում): Այդպես անվանելով իմ ամենանվազ հաճելի կերպարներից մեկին՝ ես վրեժ եմ լուծել», - բացատրել է Քրիստին: