Մահացել է ՌԴ ամենատարեց երգահան Օսկար Ֆելցմանը (տեսանյութ)
Մոսկվայում, 92 տարեկանում մահացել է ՌԴ ամենատարեց երգահան Օսկար Ֆելցմանը։ Այս մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին հայտնել է երգահանի ընկեր և գործընկեր Իոսիֆ Կոբզոնը։
Նա պատմել է, որ վերջին ժամանակում Օսկար Բարիսովիչն «իրեն վատ է զգացել և գտնվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում»։
Ֆելցմանին մեծ ճանաչում է բերել հատկապես «Ландыши» երգը։ Նա հեղինակ է նաև «Черное море мое», «Венок Дуная», «Никогда», «Огромное небо», «Мир дому твоему» երգերին։
Նրա երգերը կատարել են այնպիսի ռուս արտիստներ, ինչպիսիք են՝ Իոսիֆ Կոբզոնը, Մուսլիմ Մագոմաևը, Լև Լեշենկոն, Վալենտինա Տոլկունովան, Վլադիմիր Տրոշինը։










