Իտալիայի թանգարաններն «անվճար օր» են հայտարարել
Այս տարվանից սկսած՝ Իտալիայի 419 պետական թանգարաններ և հնագիտական գոտիներ մուտքը հանրության համար անվճար կլինի յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, հայտնում է Euromag-ը։
Բացի այդ, Սբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, որոշ իտալական թանգարաններ կթույլատրվի մուտք գործել երկու անձը մեկ տոմսով։
Այցելուներին թանգարաններ «բերելուն» միտված նախագծերն այսքանով չեն ավարտվում. այժմ քննարկվում է Իտալիայի առնվազն 30 թանգարան երեկոյան անվճար մուտքի հարցը (նույնպես ամիսը մեկ անգամ)։
Եթե մինչ այժմ անվճար մուտք ունենալու համար Իտալիայի բնակիչները ստիպված էին սպասել «Մշակույթի շաբաթվան» կամ Մարտի 8-ին, ապա այժմ նման օրերն ավելի շատ կլինեն։










