Բրիտանացին անհավանական դիմանկարներ է ստեղծում քարտեզներով (լուսանկարներ)

17:46 • 04.02.13

Բրիտանացի նկարիչ Էդ Ֆեյրբըրնն օգտագործում է ամեն ինչ՝ Քեմբրիջի ճանապարհներից սկսած մինչև Ուելսի լեռնաշղթաները՝ մարդկանց գեղեցիկ դիմանկարներ ստանալու համար, գրում է Daily Mail-ը։

 

Բացառիկ աշխատանքներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար պահանջվում է մի քանի ամսվա քրտնաջան աշխատանք, սակայն արդյունքը միշտ էլ արդարացնում է սպասումները, քանի որ նկարչին հաջողվում է «գաղտնազերծել» այն դեմքը, որը պահված է քարտեզների տոպոգրաֆիկ (տեղագրական տվյալներ) հատկանիշների հետևում։

 

«Իմ աշխատանքի շնորհիվ ես ոչ միայն ցուցադրում եմ իմ կարողությունները, այլ նաև բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ ստանում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բնակավայրերի մասին։ Քարտեզներով աշխատելն ուղղակի անասելի հաճույք է»,-ասել է 23-ամյա Ֆեյրբըրնը։