Տարվա լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել դիսնեյան «Ռալֆ»-ը

12:06 • 04.02.13

Ամերիկյան «Դիսնեյ» ընկերության «Ռալֆ» («Wreck-It Ralph») մուլտֆիլմն արժանացել է ամերիկյան «Էնի» 5 մրցանակի (Annie Award), հայտնում է Лента-ն։

 

«Ռալֆ»-ը ճանաչվել է «Տարվա լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»։ Բացի այդ, անիմացիոն ֆիլմը մրցանակներ է ստացել նաև ռեժիսորի աշխատանքի (Ռիչ Մուր), երաժշտության, կերպարի հնչյունավորման (Ալան Տյուդիկ) և սցենարի համար։

 

«Ռալֆ» մուլտֆիլմը պատմում է հին տեսախաղերից մեկի բացասական կերպարի մասին, ով որոշում է վերափոխվել դրական կերպարի։ Ֆիլմը վարձույթում հայտնվել է 2012թ. նոյեմբերին։
 

«Էնի»-ն անիմացիոն կինոյի ոլորտի ամերիկյան գլխավոր մրցանակն է։ Մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 2-ին, Լոս Անջելեսում։