Հայտնաբերվել է հին հռոմեական էրոտիկ ժետոնների ամենախոշոր գանձը (լուսանկարներ)

21:47 • 04.02.13

Նեապոլում հայտնաբերվել է աշխարհում ամենախոոր հին հռոմեական ժետոններից բաղկացած գանձը, որոնց վրա սեռական գործողությունների տեսարաններ են պատկերված, հայտնում է Экспресс Газета-ն:

 

Գտածոյի ընդհանուր քաշը 25 կգ է. բրոնզյա ժետոնները հոյակապ պահպանվել են և գնահատվում են միլիոնավոր դոլարներ:

 

Մինչ օրս գիտնականները չեն կարողանում միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչու են հռոմեացիները նման ժետոններ թողարկել, որի մի կողմում էրոտիկ տեսարան է, իսկ մյուսին՝ I-ից XX թվերը:

 

Ենթադրվում է, որ սրանցով վճարումներ են կատարվել հասարակաց տներում: Կարծիք կա նաև, որ դրանք «խաղաթղթեր» են ծառայել: