Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է մթագնել Մայքլ Ջեքսոնին և Մադոննային
Ռուսական էստրադան պատրաստվում է նոր խոշոր «աստղի» ի հայտ գալուն, գրում է НТВ-ն։ Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է իր ուժերը փորձել նոր ոլորտում և երգել։
Նոր երգի շնորհանդեսն անհավանական հաջողություն է ունեցել նրա ծծնդյան օրը (հունվարի 20-ին)։ Առաջին երգը, ինչպես և ընդունված է կանանց մոտ, իրական սիրո մասին է։ Իսկ ապագա պլաններում նոր ալբոմի ձայնագրումն է, որի համար արդեն 9 երգ է պատրաստ։
Վոլոչկովային երգել սովորեցրել է ոչ այլ ոք, քան Վիկտորիա Բելովան՝ Սեթ Ռիգսի աշակերտուհին, ում դասերին մասնակցել են նաև Մայքլ Ջեքսոնը և Մադոննան։ Նրա աշակերտները ստացել են 135 «Գրեմի»։ Հավանական է, որ շուտով Վոլոչկովան նույնպես կստանա նման հեղինակավոր մրցանակ, հայտնում է աղբյուրը։










