Պոմպեյի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 6-ից

17:00 • 05.02.13

Պոմպեյ քաղաքի վերականգնման աշխատանքները կսկսվեն փետրվարի 6-ից, հայտնում է euromag.ru-ն՝ վկայակոչելով Իտալիայի տարածքային միավորման նախարար Ֆաբրիցիո Բարկային։

 

Ըստ նրա՝ այդ հնագիտական համալիրի վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի։ Մշակութային և բնության տեսարժան վայրերին նվիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Կամպանիա, Ապուլիա, Կալաբրիա, Սիցիլիա շրջանների ղեկավարները։


Արդյունքում ընդունվել է «Պոմպեյի մեծ նախագիծ» վերականգնման պլանը, համաձայն որի վերականգնման աշխատանքների համար կհատկացվի 105 մլն եվրո։ Աշխատանքները պետք է ավարտվեն 3 տարվա ընթացքում, վերականգնման աշխատանքները պետք է իրականացնի տեղի տնտեսության զարգացման վարչությունը, որը ղեկավարում է Ալդո Մանկուրտին։