Ռոբերտ դե Նիրոն իր ձեռքերի և ոտքերի հետքերն է թողել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

09:37 • 05.02.13

Հանրահայտ դերասան, 2012թ. արդյունքներով «Օսկար»-ի հավակնորդ Ռոբերտ դե Նիրոն երկուշաբթի իր ոտքերի և ձեռքերի հետքերն է թողել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Հատկանշական է, որ սա դերասանի անվան առաջին «անմահացումն» է Հոլիվուդի ծառուղում. չնայած հայտնիությանը՝ երկու «Օսկար»-ի մրցանակակիրը դեռևս չուներ անվանական աստղ։

 

Ծառուղին գտնվում է անմիջապես TLC չինական թատրոնի դիմաց։ Առաջինն այստեղ իր հետքերը թողել է համր կինոյի աստղ Նորմա Թոլմաջը՝ պատահականորեն կանգնելով թաց ցեմենտի վրա։ Այժմ այստեղ կարելի է գտնել Չարլի Չապլինի, Մերիլին Մոնրոյի, Քլինտ Իստվուդի, Ջոնի Դեպի, Ալ Պաչինոյի և այլ հայտնի մարդկանց հետքեր։