Sotheby’s-ում աճուրդի է հանվել Պիկասոյի սիրուհու նկարը (տեսանյութ)

10:18 • 05.02.13

Sototheby’s աճուրդի տունը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն) այսօր վաճառքի է հանել աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից մեկը` «Պատուհանի մոտ նստած կինը»:


Ինչպես հաղորդում է ռուսական Ntv.ru կայքը, իսպանացի նկարիչը (1881-1973թթ.) դիմանկարը կերտել է 1932թ.. դրանում պատկերված է Պիկասոյի սիրուհին ու մուսան` Մարի-Թերեզ Վալտերը:

 

Պիկասոն Մարի-Թերեզին հանդիպել է 1927թ.: Սիրավեպը կարճ է տևել(1927-1936թթ.), սակայն, 20-ը չբոլորած աղջիկը հասցրել է դառնալ նրա մուսան ու ոգեշնչել է կերտել  հանրահայտ մի շարք դիմանկարներ:

 

«Նա Պիկասոյի «ոսկյա մուսան էր»: Տեսնու՞մ եք նրա  ոսկեգույն մազերը: Նա ոգեշնչել է Պիկասոյին ստեղծել մեծ գործեր, որոնք այսօր մի քանի տասնյակ միլիոն դոլար են գնահատվում»,-Ntv.ru--ի հետ զրույցում ասել է  Sototheby’s-ի ներկայացուցիչը:

 

Ասում են` Պիկասոյի կինը, տեսնելով «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը, անմիջապես կռահել է, որ ամուսինն իրեն դավաճանում է:

 

Կտավի մեկնարկային գինը 40 միլիոն դոլար է, սակայն, սպասվում է, որ այն դառնալու է Պիկասոյի` աճուրդում վաճառված ամենաթանկ կտավը (գերազանցելու է 106 միլիոն դոլարը, որը վճարվել էր Վալտերի մեկ այլ դիմանկարի համար):

 


Տեսանյութը՝ այստեղ։