Christie's-ն ու Sotheby’s-ն աճուրդի են հանել իմպրեսիոնիզմի գլուխգործոցները
Լոնդոնում Christie's-ի և Sotheby’s-ի աճուրդներում այսօր մեկնարկում է վաճառքի նոր շաբաթ, որը խոստանում է ռեկորդային դառնալ վաճառված աշխատանքների արժեքով, հայտնում է Вести-ն։
Աճուրդի են հանվել իմպրեսիոնիստների, սյուրռեալիստների և մոդեռնիստների տասնյակ կտավներ։
Նմուշները գլխավորում են գեղեցիկ կանանց դիմանկարները՝ «Փախուստի մասին երազող կինը» (Ժոան Միրո), «Ժաննա Էբյուտերնը գլխարկով» (Մոդիլյանի) և «Պատուհանի մոտ նստած կինը» (Պաբլո Պիկասո). հենց այս աշխատանքն է գրավում ամբողջ աշխարհի հավաքորդների ուշադրությունը։
Մասնագետները կարծում են, որ կտավի մեկնարկային գինը կլինի 35 մլն ֆունտ ստեռլինգ, որն էականորեն կավելանա։










