Բարսելոնայի ամենահին թատրոնը կրկին կբացի իր դռները

17:16 • 06.02.13

Բարսելոնայի առաջին թատրոնը, որը ոչ միայն Իսպանիայի, այլ ամբողջ Եվրոպայի ամենահին թատրոններից մեկն է, կրկին կբացի իր դռները հանդիսատեսի առաջ, հայտնում է euromag.ru-ն։ 

 

Յոթ տարի առաջ Պրինսիպալ թատրոնը փակվել էր վերանորոգման համար, սակայն այս տարվա վերջին թատրոնի ղեկավարությունը խոստացել է բարձրացնել վարագույրը։


Թատրոնում կանցկացվեն երաժշտական և թատերական բեմադրություններ, համերգներ, տարբեր բնույթի շնորհանդեսներ և միջոցառումներ։

 

Վերականգնման աշխատանքները սկսվել են այս շաբաթ։ Ճարտարապետները հատուկ ուշադրություն կդարձնեն շենքի պատմությանը, որի տարածքը կազմում է 14 000 քմ։ Նախագծի ղեկավարներն աշխատանքները բաժանել են մի քանի փուլի, որոնցից եզրափակիչը կավարտվի 2015թ.։