Էլեկտրաակուստիկ ձայների և դաշնամուրի համադրությամբ համերգ Երևանում (տեսանյութ)
Գաֆեսճէան արվեստի կենտրոնում փետրվարի 8-ին՝ ժամը 20.00-ին տեղի կունենա համերգ՝ համաշխարհային ճանաչում վայելող վիրտուոզ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, տեղեկացնում են դաշնակահարի մամուլի ծառայությունից:
Այն Հայկ Մելիքյանի 2013թ. առաջին համերգն է հայրենիքում` եվրոպական համերգային շրջագայությունից առաջ:
Համերգի ընթացքում հնչելու են 20-րդ և 21-րդ դարերի ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ` երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ` նախատեսված դաշնամուրի և էլեկտրաակուստիկ ձայների համար:
Ծրագրում կհնչեն իտալացի Լուիջի Նոնոյի, անգլիացի Ջոնաթան Հարվեի, ֆրանսիացիներ Պիեր Ժոդլոսվսկու, Միշել Կարսկու, բրազիլացի Բրունո Ռուվիարոյի և այլոց աշխատանքները:
Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից մեկը, ով բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և «1900+» Համաշխարհային ժամանակակից երաժշտության համերգաշարի նախաձեռնողը:
Ստորև ներկայացնում ենք էլեկտրաակուստիկ ձայների և դաշնամուրի համար նախատեսված գործերից մեկը, որը հնչելու է համերգին։










