Walt Disney-ը «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսների մասին 2 ֆիլմ կնկարահանի

23:58 • 06.02.13

Ըստ CNBC հեռուստաընկերության տեղեկությունների` Walt Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը հաստատել է, որ կազմակերպությունը նախատեսում է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսների մասին 2 ֆիլմ նկարել: Ենթադրվում է, որ առաջին ֆիլմի հերոս կդառնա ամենաիմաստուն ջեդայը՝ վարպետ Յոդան: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Առաջին ֆիլմի սցենարի հեղինակ կդառնա Լոուրենս Կեզդանը, ով հայտնի է Ինդիանա Ջոնսի մասին պատմող «Անհետացած տապանի որոնումներում» ֆիլմով: Բացի այդ, նա աշխատել է նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմի 2 դրվագների վրա: Իսկ երկրորդ ֆիլմի սցենարիստ կդառնա Սայմոն Կինբերգը, ով «Միսթեր և Միսիս Սմիթ» և «Շերլոկ Հոլմսի» ամերկյան տարբերակի հեղինակն է:


Ըստ Այգերի՝ 6-ամյա ժամանակաշրջանում նախատեսվում է նկարահանել հայտնի ֆիլմի 7-րդ, 8-րդ և 9-րդ դրվագները: Այդ ուղությամբ աշխատանքները կսկվեն 2015 թվականին: Սակայն դրա հետ մեկտեղ կստեղծվեն մի քանի առանձին ֆիլմեր:


2 նոր կինոնկարները էկրան դուրս կգան 7-րդ մասից հետո, որը ծրագրավորված է 2015 թվականին: