Գերմանիայում մեկնարկում է Բեռլինյան 63-րդ կինոփառատոնը

12:50 • 07.02.13

Չինացի ռեժիսոր Վոնգ Կար Վայի «Մեծ վարպետները» ֆիլմի ցուցադրությամբ այսօր մեկնարկում է Բեռլինյան 63-րդ կինոփառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Հեղինակավոր ցուցադրության ընթացքում կներկայացվի 70 երկրից մոտ 400 ֆիլմ։ 

 

Փառատոնի հիմնական ծրագրին մասնակցում է 19 աշխատանք, ևս 5 ֆիլմ կցուցադրվի մրցույթից դուրս։ «Ոսկե արջ»-ի համար կպայքարեն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույր», գերմանացի Թոմաս Արսլանի «Ոսկի», բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մի դրվագ երկաթե գողի կյանքից», ամերիկացի Սթիվեն Սոդերբերգի «Հակառակ ազդեցություն», ամերիկացի Հաս Վան Սենթի «Ավետյաց երկիր» ֆիլմերը։

 

Փետրվարի 16-ին ժյուրին կհայտարարի «Ոսկե արջ» մրցանակակրին։

 

Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվել է 1951թ. հունիսի 6-ին։ Այն ժամանակ փառատոնն անվանվում էր «Բեռլինյան արջեր» և դրանք շնորհվում էին բացառապես հոլիվուդյան ֆիլմերին։