Բրյուս Ուիլիս. «Ամուր կաղին» ֆիլմի 5-րդ մասը վերջինը չի լինի
Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը հայտարարել է, որ «Ամուր կաղին» ֆիլմի 5-րդ մասը՝ «Լավ օր է մեռնելու համար» անվանումով, վերջինը չի լինի, հայտնում է Взгляд-ը։ Այն հարցին, թե արժե սպասել 6-րդ մասին, դերասանը պատասխանել է. «Այո»։
Լոնդոնում այսօր կկայանա «Ամուր կաղին. Լավ օր է մեռնելու համար» մարտաֆիլմի եվրոպական պրեմիերան։ Ցուցադրությանը հրավիրված են գլխավոր դերակատարներ Բրյուս Ուիլիսը և Ջեյ Քորթնին, ինչպես նաև ռեժիսոր Ջոն Մուրը, հայտնում է ИТАР ТАСС-ը։
Առաջին «Ամուր կաղին»-ը, որն էկրաններին էր բարձրացել 1988-ին, Ուիլիսին համաշխարհային ճանաչում է բերել և նրան դարձրել «մեգաաստղ»։










