КГБ-ի մասին հոլիվուդյան ֆիլմը վախեցրել է ռուսական գրաքննությանը
Ռուսաստանում արգելվել է «Միայնակ վայր մեռնելու համար» (A Lonely Place For Dying) ֆիլմը, որը պատմում է սառը պատերազմի ժամանակների մասին, հաղորդում է CraveOnline-ը:
Ըստ ամենայնի, նշում են հողվածի հեղինակները, «ռուսական գրաքննադատները ՊԱԿ-ի մեծ երկրպագուներ չեն», որի մասին է ֆիլմի սյուժեն:
«Միայնակ վայր մեռնելու համար» ֆիլմի սյուժեում ԿՀՎ-ի գործակալը փորձում է ՊԱԿ-ի լրտեսի բռնել, ով «ջանում է գաղտնիքներ կորզել Կենտրոնական հետախուզանան վարչության մութ անցյալից»:
Ֆիլմը ջնջվել է համացանցի բոլոր ռուսական կայքերից, սակայն հեղինակները նշում են, որ բացի ֆիլմից ջնջվել են նաև կինոնկարի հեղինակների մասին տվյալները, սակայն չեն կարող ասել, թե ինչո՞ւ:
«Ես չեմ հասկանում, թե ինչումն է բանը: Բոլոր պերսոնաժները մտացածին են: Ֆիլմը սառը պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը չի մերկացնում: Ես ընդամենը պատմություն եմ պատմել, և այն նաև Ռուսաստանում է լսարան գտել», - տարակուսում է ռեժիսոր Ջասթին Էվանսը:
Սակայն Ռուսաստանը ոչ միայն արգելել է «Միայնակ վայր մեռնելու համար» ֆիլմը, այլ նաև ռեժիսորին մերժել են վիզայի հարցում: Ջասթին Էվանսի վիզայի դիմումը մերժել են առանց որևէ պատճառ ներկայացնելու:
«Հստակ է, որ այնտեղ վախեցած են ֆիլմից, և ոչ ոք չի ցանկանում դրա հետ գործ ունենալ», - CraveOnline-ը մեջբերում է ֆիլմի ներկայացուցչի խոսքերը:










