Մոդիլյանիի սիրելիի դիմանկարը վաճառվել է 42.3 մլն դոլարով
Ամադեո Մոդիլյանիի «Ժաննա Էբյուտերնի դիմանկարը» (1919թ.) կտավը, որում պատկերված է նկարչի սիրելին և մուսան, Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել է 42.3 մլն դոլարով, հաղորդում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Կտավի վերջնական արժեքը էականորեն գերազանցել է նախնական արժեքը:
Ընդհանուր առմամբ, «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» աճուրդի ընթացքում, որում վաճառքի է հանվել 78 նմուշ, Christie's-ը ստացել է 153.8 մլն դոլար եկամուտ։










