«Նոր ալիք» մրցույթը կշարունակվի անցկացվել Յուրմալայում

23:53 • 07.02.13

Երիտասարդ կատարողների հայտնի «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները և Յուրմալայի դուման կստորագրեն 1 տարվա պայմանագիր, որով կթույլատրվի այս քաղաքում փառատոն անկացնել: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:


Փառատոնի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է, որ մրցույթը ավանդաբար կանցկացվի յուրմալայան «Ձինտարի» համերգասրահում՝ հուլիսի 23-ից 28-ը: Եվրոպական ընտրական փուլի հայտերը կընդունվեն միջև մարտի վերջ: Բացի այդ սկսվել է փառատոնի տոմսերի վաճառքը:


«Նոր ալիք» մրցույթը փոխարինել է համախորհրդային ճանաչում ունեցող «Յուրմալա»-ին: Մրցույթի հովանավորներն են 2 վարպետները՝ Իգոր Կռուտոյը և Ռայմոնդ Պաուլսը:


Անցյալ տարի Կռուտոյը հայտարարել էր, որ «Նոր ալիքն» այլևս չի անցկացվի Յուրմալայում: Սակայն Յուրմալայի դումային ի վերջո հաջողվել է կնքել 1 տարվա պայմանագիր: