Նյու Յորքի հանրային գրադարան է վերադարձվել կես դար առաջ վերցված գիրքը
Նյու Յորքի հանրային գրադարան է վերադարձվել «Ֆրենսիս Քսավյերի կրակը» գիրքը, որը վերցվել էր այնտեղից 55 տարի առաջ՝ 1958թ. ապրիլի 10-ին, հայտնում է Вести-ն։
Գրադարանի ներկայացուցիչ Էմի Գեդալդիգը նշել է, որ գիրքը եկել է փոստով, նրա հետ եղել է նաև 100 դոլարի չեկ։
Ուշացված գրքի համար տուգանքը գրադարանում 0.25 դոլար է՝ մեկ օրվա համար։ Հետևաբար, ժամանակին գիրքը չհանձնած իրավախախտը պետք է վճարեր մոտավորապես 5 հազար դոլար։ Սակայն, Գեդալդիգի խոսքով, ժամանակին չվերադարձված գրքերի համար առավելագույն տուգանքը հավասարվում է գրքի արժեքին, այնպես որ 100 դոլարը լիովին ծածկում է այդ գումարը։










