Փարիզում հայտնաբերվել է հայտնի նկարի «գլուխը»

22:12 • 07.02.13

Ֆրանսիայում սիրողական մակարդակի կոլեկցիոները ենթադրաբար հայտնաբերել է Գյուստավ Կուրբեի «Աշխարհի ստեղծում» կտավի մի մասը: Կտավը սկանդալային համբավ է ստացել այն բանի համար, որ պատկերված կնոջ մոտ մանրամասնորեն նկարված են սեռական օրգանները: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ենթադրվում է, որ նկարիչը մտածել է, որ ցուցադրել «Արարումը» իր նախնական տեսքով բավականին վտանգավոր կարող է լինել և դրա համար նա անջատել է բնորդուհու գլխի մասը: Ենթադրվում է, որ նա դա արել է բնորդուհուն հետագա անախորժություններից փրկելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա համարվում էր Կուրբեի սիրուհին:


Կտավի 2-րդ մասը գտած կոլեկցիոները ցանկանում է միմյանց միացնել կտավի 2 մասերը: