Ամերիկյան կինոակադեմիան սկսել է քվեարկել «Օսկար» մրցանակների հավակնորդների համար
Ամերիկյան կինոակադեմիայում սկսվել է «Օսկար» մրցանակների հավակնորդների վերջնական քվեարկությունը, որի հետևանքով հայտնի կդառնան մրցանակակիրները, հայտնում է Известия-ն:
Այդ կառույցի 5 865 անդամներն իրենց կարծիքը կհայտնեն մինչև փետրվարի 19-ը:
Այս տարի առաջին անգամ մասնագետների համար հնարավոր է դարձել նաև քվեարկություն ինտերնետով: Քվեարկել հնարավոր է Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում:
Այս կամ այլ կերպ մասնագետները կքվեարկեն 24 անվանակարգերի համար, իսկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 24-ին: «Օսկար»-ի 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում:










