Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է Ուիթնի Հյուսթոնի միանգամից 4 մոմե արձանով

10:37 • 08.02.13

Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է դերասանուհի և երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միանգամից 4 մոմե արձանով, հայտնում է Вести-ն։ 2012թ. փետրվարին մահացած երգչուհու մոմե արձանները վերաբերվում են նրա 30-ամյա կարիերայի կարևոր շրջաններին։ Դրանք կներկայացվեն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։

 

Լաս Վեգասում Հյուսթոնին կարելի է տեսնել այնպիսին, ինչպիսին նա եղել է 1988թ.՝ I wanna dance with somebody (Who loves me) տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

 

Վաշինգտոնում նրան կարելի է տեսնել 1991թ. ամերիկյան ֆուտբոլի խաղի ընդմիջման ժամանակ ազգային հիմնը կատարելիս։


Լոս Անջելեսի արձանը պատկերում է երգչուհուն Ռեյչլ Մերոնի դերում՝ 1992թ. նկարահանված հայտնի «Թիկնապահը» ֆիլմում։


Իսկ Նյու Յորքում ցուցադրվելիք արձանը պատկերում է երգչուհուն 2009թ. վերջին՝ I look to You ալբոմի համար նկարահանումների ժամանակ։

 

Իր 180-ամյա պատմության ընթացքում թանգարանը դեռևս երբեք միևնույն մարդու միաժամանակ նման քանակությամբ մոմե արձաններ չի ներկայացրել։


Արձանների ներկայացմանը մասնակցել են երգչուհու մայրը և եղբայրները։