ԱՄՆ-ում սիրահարների գլխավոր հիմն է ճանաչվել Ուիթնի Հյուսթոնի երգը (տեսանյութ)

10:46 • 08.02.13

Ուիթնի Հյուսթոնի երբեք չհնացող «I Will Always Love You» երգը զբաղեցրել է սիրո մասին ամենահայտնի երգերի ցանկի գլխավոր հորիզոնականը, գրում է НТВ-ն։


Սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ ԱՄՆ-ում կազմել են սիրո մասին ամենահայտնի կատարումների ցանկը։ Համաձայն հարցումների արդյունքների՝ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You» երգը։

 

Հայտնի երգի օգտին քվեարկել է հարցվածների 38%-ը։ Երգն առաջին անգամ հնչել է 1992թ. «Թիկնապահը» ֆիլմում, որտեղ Հյուսթոնը հանդես է գալիս գլխավոր դերում։ Երգը դարձել է երգչուհու իրական «այցեքարտը»։

 

Լավագույն հնգյակում հայտնվել են «Unchained Melody» երգը՝ «Ուրվականը» ֆիլմից, «When a Man Loves a Woman» երգը՝ Փերսի Սլեջի կատարմամբ, Ջո Կոկերի «You Are So Beautiful» երգը, Bee Gees խմբի հայտնի «How Deep Is Your Love» երգը։