Ուկրաինացի կոյուղագործ-նկարիչը արարում է աղացած սուրճով ու ավազով (լուսանկարներ)

17:02 • 09.02.13

Ալեքսանդր Ուալդը Ուկրաինայի Լվով քաղաքում կոյուղագործ է աշխատում, սակայն ազատ ժամանակ սիրում է գեղարվեստով զբաղվել: Սակայն նա արտասովոր միջոցներ է կիառում այդ նպատակով՝ աղացած սուրճով ու ավազով, հայտնում է Oddity Central-ը: Ի դեպ Ալեքսանդրն ինքնուս է:
 

Սուրճով հանդես են եկել նաև մի շարք նկարիչներ, ինչպիսիք են Քարեն Էլանդը և Սթիվեն Միքելը դեռ տարիներ առաջ: Իսկ Սայմիր Ստրատի նույնիսկ սուրճի ամբողջական հատիկներ է օգտագործել:
 

Ուալդը առանձնանում է նրանով, որ հենց աղացած սուրճ է կիրառում: Ի դեպ, անձամբ օրական 2-3 բաժակ սուրճ է խմում: Սակայն սուրճի տականքը ոչ թե լվանում է, այլ պահում-չորացնում և օգտագործում արվեստում: Հակառակ դեպքում նա ստիպված կլիներ թարմ սուրճ գնել՝ ստեղծագործելու համար: Կիրառում է նաև նկարչական սոսինձ:
 

Մեկ գործի վրա նա աշխատում է մի քանի շաբաթ: Նրա գործերի թվում են խորհրդային և համաշխարհային կինոդեմքերի դիմանկարներ՝ Նիկուլինից մինչև Չապլին: Սակայն ավելի մեծ պահանջարկ են վայելում նրա սրբապատկերները, որոնք վաճառում է մոտ 12 ԱՄՆ դոլարով:


Առայժմ նա ստեղծել է մոտ 500 նման գործ, որոնք ցուցադրվել են նաև աշխարհի տարբեր պատկերասրահներում: